ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 23-ին բաժին է ներկայացել 34-ամյա Մարատ Ս.-ն, որը փետրվարի 1-ից ՌԴ Յակուտսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Հետախուզվողի ինքնակամ ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: