ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Մուշի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 24-ին Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Մուշի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Նարեկ Խ.-ն, որը սեպտեմբերի 7-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					