ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

«Նելեգալ 2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Կոտայքի բաժնի ծառայողների հետ քրեական հետախույզները հուլիսի 19-ին, ժամը 09.15-ին, Աբովյան քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել 37-ամյա մի կնոջ, որն ապրիլի 22-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու  մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: