Հետախուզվողը հայտնաբերվեց Ամիրյան փողոցում
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները, Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ, մարտի 9-ին, ժամը 23.15-ին, Ամիրյան փողոցից բերման են ենթարկել Սամվել Ն.-ին, որը մարտի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված, կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Սամվել Ն.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: