Հետախուզվող ԱՄՆ քաղաքացին օդանավակայանից ներկայացվեց ոստիկանություն
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 7-ին, ժամը 20.56-ին, Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին է ներկայացվել ԱՄՆ քաղաքացի Արամ Ս.-ն, որը 2008 թ. հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (Մաքսանենգությունը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքներով: 
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					