1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հետախուզվողներ

Ապրիլի 22-ին ԱՄՆ իրավապահների ուղեկցությամբ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվեցին Հայաստանի երկու քաղաքացի։ Նրանցից մեկը հետախուզվում էր մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով անձին ապօրինի ազատությունից զրկելու, ինքնիրավչության և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգման մեղադրանքով, իսկ մյուսը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետահամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով։ Հետախուզվողները ԱՄՆ-ում հայտնաբերվել և ձերբակալվել էին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցների, ինչպես և Հայաստանի ոստիկանության տարածքային մի շարք ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ համագործակցության արդյունքում։ «Զվարթնոց» օդանավակայանից նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն, ապա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկներ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: