Հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
25.02.2020 11:25
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ԱՎ վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին, ժամը 14.30-ին, բաժանմունքում հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արթուր Հ.-ն, որը 2018 թ. մարտի 29-ից հետախուզվում էր ՌԴ Սոչի քաղաքի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ավազակային հարձակումը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: