Կոտայքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արարատի մարզում
07.09.2020 11:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղից բերման է ենթարկվել 31-ամյա Թովմաս Ղ.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: