Հետախուզվողը հայտնաբերվեց Արզնի գյուղում
15.05.2020 11:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 14-ին Արզնի գյուղից Կոտայքի բաժին բերման են ենթարկել 33-ամյա Արմեն Զ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: