Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ապրիլի 8-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 28-ամյա Արմեն Հ.-ն, որը ապրիլի 3-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					