ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին, ժամը 17.50-ին, Էրեբունու բաժին է ներկայացել 26-ամյա Արթուր Մ.-ն, որը Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը ) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին, ժամը 17.30-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 48-ամյա Ռոմեն Բ.-ն, որը 2019 թ. հուլիսի 8-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի մարզի Կոչուբեևսկոեի շրջանի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Մահվան ելքով վրաերթը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: