Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
22.05.2020 12:29
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 21-ին, ժամը 15.10-ին, բաժին է ներկայացել 28-ամյա Գոհար Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: