Հետախուզվողը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացավ ոստիկանություն
25.03.2020 12:33
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 24-ին, ժամը 21.20-ին, Արագածի բաժին է ներկայացել 24-ամյա Տիտալ Խ.-ն, որը մարտի 3-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածի (16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: