Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հետախուզվողը վերադարձավ Հայաստան
 
                                            Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 25-ին, ժամը 08.00-ին, Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է 34-ամյա Վարդան Գ.-ն, որը մարտի 13-ից Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: 
 Վարդան Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					