Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, Շենգավիթի բաժին է ներկայացել 33-ամյա Էդուարդ Գ.-ն, որը մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
