Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
12.02.2020 10:40
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին, ժամը 14.20-ին, բաժին է ներկայացել 46-ամյա Գևորգ Հ.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: