Ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
20.03.2020 11:52
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 19-ին, ժամը 11.35-ին, բաժին է ներկայացել 40-ամյա Արմեն Հ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Դոնի Ռոստովի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159.2-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: