ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ներկայացավ

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 19-ին, ժամը 22.05-ին, Մոսկվայից ՀՀ Բագրատաշենի սահմանային անցակետ է ժամանել Չարենցավանում հաշվառված 52-ամյա մի տղամարդ, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնիրավչության մեղադրանքով:
Նա տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: