Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողները ներկայացվեցին նախաքննական մարմնին
Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 28-ին բաժին է ներկայացել 35-ամյա Մարտիրոս Ա.-ն, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Մարտիրոս Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 28-ին բաժին է ներկայացել 34-ամյա Լևոն Ա.-ն, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Լևոն Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: