ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վանաձորի Զաքարյան փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1968 թ. ծնված, Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչ Մարտուն Մելոյանին, որը 2017 թ. փետրվարի 21-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Մելոյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 10 սմ երկարությամբ ծալովի դանակ։ Հետախուզվողը տեղափոխվել է ոստիկանոթւյան Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: