Բազումի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
13.02.2020 11:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փետրվարի 12-ին, ժամը 11.10-ին, Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել 53-ամյա Արմեն Մ.-ին, որը փետրվարի 8-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելու փորձը) 2-րդ մասի և 38-312-րդ հոդվածի (Կաշառք տալուն հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: