ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում, ոստիկանության Կումայրիի բաժնի ՊՊԾ ծառայողների ստացած տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների հետ, հուլիսի 19-ին, ժամը 22.40-ին, Ուջան գյուղի ռեստորանային համալիրներից մեկի մոտից հայտնաբերել և բաժին բերման են ենթարկվել 38-ամյա մի տղամարդ, որը հուլիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: