Ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
11.05.2020 11:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին, ժամը 17.00-ին, Վանաձորի Լազյան փողոցում հայտնաբերվել և Տարոնի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Հմայակ Մ.-ն, որը ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: