ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր դասալքության մեղադրանքով

Հետախուզվում էր դասալքության մեղադրանքով

Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները, քրեական ոստիկանության ԳՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապրիլի 7-ին, ժամը 18.00-ին, Երևան քաղաքի Մալխասյանց փողոցում հայտնաբերել և նախաքննական մարմնին են ներկայացրել 31-ամյա Արմեն Ն.-ին , որը 2019 թ. հոկտեմբերի 7-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: