Դատաքննությունից խուսափողը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 00.50-ին, Կենտրոնական բաժին է ներկայացել 33-ամյա Գևորգ Բ.-ն, որը մարտի 18-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) 3-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: