Դիլիջանի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
15.05.2020 11:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին, ժամը 16.30-ին, Գայի փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 36-ամյա Արտակ Բ.-ն, որը ապրիլի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: