Գողության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվեց Ձորաղբյուրում
25.03.2020 12:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 24-ին, ժամը 14.35-ին, Ձորաղբյուր գյուղի գերեզմանատան մոտից Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Էրիկ Ե.-ն, որը մարտի 9-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: