Հետախուզվողը հայտնաբերվեց Եղեգնաձորում
19.02.2020 12:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 15.45-ին, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցից Արարատի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր Էրեբունու բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: