Գավառի ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի
21.02.2020 10:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 20-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 33-ամյա Անտոն Դ.-ն, որը 2019 թ. մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Տյումենի մարզի քրեական պատիժների իրականացման վարչության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (ՃՏՊ) մեղադրանքով:
Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: