ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը բերման ենթարկվեց Գայի պողոտայից

Հետախուզվողը բերման ենթարկվեց Գայի պողոտայից

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 12-ին, ժամը 14.20-ին, Գայի պողոտայից բերման են ենթարկել 29-ամյա Սերգեյ Բ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: