57-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
03.07.2020 11:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից բերման է ենթարկվել 57-ամյա Եփրեմ Ե.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: