Գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
07.08.2020 10:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 6-ին Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 20-ամյա Արսեն Գ.-ին, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (Գողությունը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: