Գողության մեղադրանքով հետախուզվող 57-ամյա տղամարդը հայտնաբերվեց
09.03.2020 11:24
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 8-ին, ժամը 21.30-ին, Եր. Քոչարի փողոցից բերման են ենթարկել 57-ամյա Խաչատուր Ս.-ին, որը 2019 թ. հոկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: