Գողության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
09.10.2019 12:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 8-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 33-ամյա Արմեն Ս.-ն, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: