Համայնքային ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
11.09.2020 10:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային տեսուչների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին, ժամը 16.10-ին, Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 27-ամյա Յորդանիս Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: