Գողության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացավ ոստիկանություն
12.06.2020 11:07
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 11-ին, ժամը 14.20-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 32-ամյա Մանուշակ Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: