Գողության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները հունիսի 13-ին, ժամը 19.00-ին, Օղակաձև զբոսայգում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 57-ամյա Խաչատուր Ս.-ին, որը Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ, հունիսի 13-ին, ժամը 03.40-ին, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 59-ամյա Արտաշես Մ.-ին, որը Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա հանձնվել է Կենտրոնական բաժին:
Խափանման միջոցը` ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: