Գողության համար հետախուզվող է հայտնաբերվել
17.02.2020 12:03
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արարատի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ փետրվարի 15-ին, ժամը 13.25-ին, Երևան քաղաքի Էրեբունու փողոցում հայտնաբերվել և Արարատի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Արթուր Պ.-ն, որը փետրվարի 14-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: