ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր բժշկական կենտրոնի նախկին մասնաշենքից

17.04.2020 12:09 Գողություն
Գողացել էր բժշկական կենտրոնի նախկին մասնաշենքից

Ապրիլի 16-ին, ժամը 11.12-ին, Վանաձորի Աղայան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկված 31-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ 2019 թ. դեկտեմբերի 30-ին, մուտքի դուռը կոտրելու միջոցով, մտել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի նախկին մասնաշենք և գողացել գունավոր մետաղ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա նույն վայրից կատարել է այլ գողություններ ևս, որոնց վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: