Գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
20.05.2020 12:19
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին, ժամը 13.00-ին, Երևան քաղաքի Քանաքեռի շրջանցիկ փողոցից բերման է ենթարկվել 47-ամյա Արգամ Հ.-ն, որը Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: