Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց
25.02.2020 11:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու և Կենտրոնական բաժինների ծառայողները, համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, փետրվարի 24-ին, ժամը 15.35-ին, Սարի թաղի 23-րդ փողոցի մի տնից բերման են ենթարկել 25-ամյա Սամվել Ա.-ին, որը 2019 թ. սեպտեմբերի 24-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: