1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի ոստիկանները գողության համար հետախուզվողի են հայտնաբերել. բացահայտվել են գաղտնի հափշտակության այլ դրվագներ

Մայիսի 24-ին, ժամը 21-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Նորապատ գյուղի գյուղմթերքի շուկայից բաժին են բերման ենթարկել 1987թ. ծնված, Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Արսեն Գ-ին, որը մայիսի 16-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա մայիսին Նոր Հաճնի տներից մեկի բակից գյուղտեխնիկա և շինարարական գործիքներ է գողացել ու վաճառել, մեկ ուրիշի ավտոտնակից հափշտակել է 6 անվադող` անվահեցերով, գազի բալոն, պղնձե մալուխ, զոդման սարք, կենցաղային իրեր, որոնք դարձյալ վաճառել է: Օրերի տարբերությամբ Արսեն Գ-ն` օգտվելով Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկի դարպասը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել տարածք և աշխատանքային գործիքներ գողացել:
Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության համպատասխան բաժիններին:
Արսեն Գ-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

 

 

 

 

 


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: