ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության փորձի և կողոպուտի մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվեց

Գողության փորձի և կողոպուտի մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 26-ին, ժամը 12.00-ին, Զ. Սարկավագի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 41-ամյա Արամայիս Ս.-ին, որը Քանաքեռ-Զեյթունի բաժնից կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետի և 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: