Գողության փորձի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
28.09.2020 13:15
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 26-ին մետրոյի «Սասունցի Դավթի» կայարանամերձ հրապարակից բերման է ենթարկվել 29-ամյա Հովհաննես Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: