Հետախուզվում էր գողության փորձին հանցակցելու մեղադրանքով
11.05.2020 11:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին, ժամը 21.30-ին, Տիտոգրադյան փողոցից բերման է ենթարկվել 42-ամյա Վարուժան Հ.-ն, որը մարտի 23-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի (Գողության փորձին հանցակցելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: