Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդում
14.04.2020 11:38
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին, ժամը 21.15-ին, Նոր Խարբերդի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 63-ամյա Խորեն Կ.-ն, որը մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: