ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Կումայրիի բաժնի անձնագրային բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին, ժամը 16.15-ին, Գյումրիի Ռուսթավելու փողոցից Կումայրիի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Հակոբ Հ.-ին, որը 2018 թ. հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Հակոբ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: