Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հետախուզվողը վերադարձավ Գյումրի
27.02.2020 11:30
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 26-ին, ժամը 21.50-ին, Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ է վերադարձել Ուկրաինայի Հանրապետության 61-ամյա քաղաքացի Վերա Ա.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (Խոշտանգումը) և 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) հոդվածների մեղադրանքներով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: