Հետախուզվողը ՀՀ ժամանելուց հետո ներկայացվեց ոստիկանություն
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 10.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Կենտրոնական բաժին է ներկայացվել 37-ամյա Տիգրան Ե.-ն, որը 2016 թ. օգոստոսի 1-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
