Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին, ժամը 23.50-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Գագիկ Ա.-ն, որը ապրիլի 7-ից Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Հունաստանի տարածք արգելված օտարերկրյա քաղաքացիներ տեղափոխելու, ապօրինի զենք կրելու, անձնական օգտագործման համար թմրանյութեր ապօրինի պահելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: